Հայ ոսկերիչները Junwex էքսպոյից $1,2 մլն-ի պատվերով են վերադարձել

09.10.2017 | 12:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#Junwex Moscow #Մարկուս Ազադյան
Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ ոսկեգործական 5 ընկերություն աշնանային Junwex Moscow միջազգային ցուցահանդեսին $1,2 մլն (մոտ 580 մլն դրամ) արտահանման պատվեր են ստացել։

Ինչպես հայտնել են հիմնադրամում, հայկական ընկերությունները ցուցահանդեսի օրերին հիմնականում ռուսական մեծածախ գնորդների հետ կնքել են արտահանման 5 պայմանագիր, եւս 16-ը բանակցությունների փուլում են: $34 հազ-ի թանկարժեք զարդեր էլ ձեռք են բերել ցուցահանդեսի ոչ մասնագիտացած այցելուները:

«Արաբական շուկան նույնպես մեզ համար թիրախային է, ուստի նպատակ ունենք միասնական հայկական տաղավարով մասնակցել նաեւ Դուբայի «ՎինչենցաՕրո» ցուցահանդեսին, որի համար Մոսկվայում արդեն հանդիպել եւ բանակցել ենք կազմակերպիչների հետ՝ մեր արտադրողներին ավելի լավ պայմաններ տրամադրելու շուրջ»,- ասել է Հայաստանի զարգացման հիմնադրամի Միջոցառումների կազմակերպման խմբի ղեկավար Մարկուս Ազադյանը։

Հիմնադրամի թիմը հանդիպել է նաեւ Հայ ոսկերիչների ասոցիացիայի (AJA) նախագահ Գագիկ Գեւորկյանի հետ, որը պատրաստակամություն է հայտնել աջակցելու հայկական ոսկերչական արտադրանքի առաջմղմանը միջազգային շուկայում։
Դիտում՝ 7694
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW