Լիտվան Հայաստանի հետ կկիսի գյուղապահովագրության իր փորձը
05.10.2017 | 16:01 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն


Ինչպես հայտնել են ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում, նախօրեին Երեւանում փոխնախարար Արմեն Հարությունյանն ու Լիտվայի գյուղատնտեսության փոխնախարար Ռոլանդաս Տառաշկյավիչուսը ստորագրել են երկու նախարարությունների միջեւ ոլորտում համագործակցության 2018-2019 թթ. գործողությունների պլանը:
«Լիտվայում արդեն գործում է գյուղատնտեսական ապահովագրական համակարգ, որն ուսումնասիրելու ենք, եւ եթե լինեն Հայաստանի համար հետաքրքրական տարրեր, ապա կփորձենք ապագայում այն կիրառել այստեղ»,- նշել է Արմեն Հարությունյանը:
Կողմերը համագործակցելու են նաեւ անասնապահության ոլորտում, մասնավորապես` փորձի փոխանակում են իրականացնելու այծաբուծական տնտեսությունների զարգացման եւ կաթնամթերքի արտադրության բնագավառում:
Ռոլանդաս Տառաշկյավիչուսը նշել է, որ 2016թ. ստորագրված գործողությունների ծրագիրը հաջողությամբ իրականացվել է ի օգուտ կողմերի, եւ այսօր արդեն Հայաստանն ու Լիտվան համատեղ ծրագրերի իրականացման նոր քայլ են կատարում:
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: