ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է պատահարների դեպքերում ճանապարհային կահավորանքին պատճառված վնասի փոխհատուցման խնդրին:«Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման հետեւանքով, բազմաթիվ դեպքերում, վնասվում են ճանապարհի երթեւեկության ապահովող տարրերը՝ ճանապարհային նշանները, լուսացույցները, համապատասխան սյուները եւ այլն: Չնայած օրենքով սահմանված կարգավորումներին՝ գործնականում գրանցվում են դեպքեր, երբ նշված տարրերի վերանորոգման կամ վերականգնման ծախսերի համար փոխհատուցումները չեն հավաքագրվում: Խնդիրը հիմնականում պայմանավորված է նման դեպքերի արձանագրման խիստ հսկողության ոչ լիարժեք իրացմամբ»,- ասել է Կարեն Կարապետյանը:Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարներին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում համայնքների ղեկավարների հետ համատեղ գույքագրել ճանապարհային կահավորանքին պատճառված վնասի դեպքերն ու ստացված փոխհատուցման շրջանակում ձեռնարկել միջոցներ դրանց վերականգնման ուղղությամբ: Ըստ անհրաժեշտության՝ կքննարկվի նաեւ իրավական ակտի նախագծի մշակման հարցը: Ոստիկանության պետին էլ հանձնարարվել է սահմանել խիստ հսկողություն ճանապարհային պատահարների դեպքերում համապատասխան եզրակացություններում ճանապարհային կահավորանքին պատճառված վնասները ներառելու համար: Tweet Դիտում՝ 1477