Հակոբ Անդրեասյանը կղեկավարի Հայաստանի բանկերի միությունը

04.10.2017 | 11:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հակոբ Անդրեասյան #Հայաստան բանկերի միություն
Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը ստանձնել է Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահի պաշտոնը:

Ինչպես Banks.am-ին հայտնել են ՀԲՄ-ում, Հակոբ Անդրեասյանն ընտրվել է այս պաշտոնում 1 տարի ժամկետով եւ ռոտացիոն կարգով՝ միության խորհրդի սեպտեմբերի 5-ի նիստում:

Հիշեցնենք, որ 2013թ. սեպտեմբերից մինչ վերջերս այս պաշտոնը զբաղեցնում էր Սամվել Ճզմաչյանը:

Հակոբ Անդրեասյանը ծնվել է 1962թ. նոյեմբերի 12-ին Մեղրի քաղաքում:

1985թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի «Հաշվապահական հաշվառում եւ տնտեսական գործունեության վերլուծություն» ֆակուլտետը՝ ստանալով տնտեսագետի որակավորում:

Բանկային գործունեությունը սկսել է 1995-ից: 2014թ. ապրիլի 25-ից մինչ օրս զբաղեցնում է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Դիտում՝ 6146

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW