ՀՀ տնտեսությունը պատրաստ է ընդունել ֆրանսիական ընկերությունների

03.10.2017 | 15:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#Զարգացման հիմնադրամ #Նարեկ Ալեքսանյան
Հայաստանի զարգացման հիմնադրամի եւ Ֆրանսիայի Փոքր ու միջին ձեռնարկությունների կոնֆեդերացիայի համագործակցությամբ Երեւանում կազմակերպվել է «Հայաստան-Ֆրանսիա» գործարար համաժողովը, որին մասնակցել է շուրջ 30 գործարար երկու երկրից։

Հիմնադրամում նշել են, որ Փոքր եւ միջին ձեռնարկությունների կոնֆեդերացիան Ֆրանսիայում ազգային եւ տարածաշրջանային մակարդակներում գործող կառույց է, որն աջակցում է ՓՄՁ-ներին՝ գտնելու նոր շուկաներ, կատարելու ներդրումներ, ինչպես նաեւ խրախուսում է արտահանումը:

Հայաստանի զարգացման հիմնադրամի Միջազգային համագործակցության թիմի ղեկավար Նարեկ Ալեքսանյանը հանդես է եկել Հայաստանի ներդրումային միջավայրը եւ արտահանման ներուժը ներկայացնող շնորհանդեսով։ Հիմնադրամի եւ կոնֆեդերացիայի միջեւ կնքվել է փոխըմբռնման հուշագիր։

Համաժողովի շրջանակում կազմակերպվել են B2B հանդիպումներ, որոնց ընթացքում դեղագործական, ալկոհոլային խմիչքների, խորհրդատվական բիզնեսի, կառուցապատման, ճարտարապետա-շինարարական նախագծման, անշարժ գույքի, չրերի արտադրության, գյուղմթերքի վերամշակման ոլորտի ընկերությունները քննարկել են գործարար ծրագրեր եւ նոր կապեր են հաստատել։
Դիտում՝ 2005

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW