«Արմենիան Քարդ»-ը փոփոխել է ապրանքային նշանը

03.10.2017 | 12:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Արմենիան Քարդ» #լոգո
«Արմենիան Քարդ» ընկերությունն իրականացրել է ապրանքային նշանի փոփոխություն:

«ArCa ապրանքանիշի կերպարանափոխման ժամանակ հաշվի են առնվել համակարգի անցած ճանապարհը, ձեռքբերումները եւ նվաճումները, որոնք արտահայտված են ճանաչելի դարձած լոգոյի մեջ: Միեւնույն ժամանակ՝ համակարգը միտված է զարգացման, առաջընթացի եւ նոր նվաճումների, որոնց խորհրդանիշն է A տառի երկու մասնիկները միավորող վեր սլացող սլաքը: Լոգոյի գույները՝ կապույտ (խաղաղություն) եւ ծիրանագույն (առատություն եւ դրան ուղղված աշխատանք), խորհրդանշում են նրա ընդհանուր գաղափարը՝ մշտական զարգացմանն ուղղված խաղաղ եւ արգասավոր աշխատանք»,- ասված է հաղորդագրությունում:

Ընկերությունում նշել են, որ նոր լոգոն առաջին հերթին հայտնվելու է նոր թողարկվող ArCa չիպային քարտերի վրա:
Դիտում՝ 4734

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW