Ամերիաբանկը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը «Գործի՛ր օնլայն, ապրի՛ր օֆլայն» կարգախոսով մասնակցել է «Երեւան էքսպո» ցուցահանդեսային համալիրում կազմակերպված «ԴիջիԹեք էքսպո-2017» տեխնոլոգիական ցուցահանդեսին: Ինչպես հայտնել են բանկում, միջոցառման ժամանակ ներկայացվել են Ամերիաբանկի մի շարք հեռահար բանկային լուծումներ, մասնավորապես՝ ինչպես կարելի է արագ լրացնել քարտի եւ տեղեկանքի առցանց հայտ, կատարել կոմունալ վճարումներ բանկի կայքով, բանկոմատներով, փոխել քարտի ծածկագիրը եւ այլ ծառայություններ: Միաժամանակ, ներկայացվել են հեռահար բանկինգի տարբեր գործիքներ, որոնցից կարող են օգտվել ոչ միայն բանկի հաճախորդները: «Ներկայացվել է բանկի մասնագետների կողմից մշակված VPos ծառայությունը` էլեկտրոնային առեւտուր իրականացնելու համար, տեղում ցուցադրվել է, թե ինչպես ցանկացած բանկի քարտատեր կարող է անմիջապես Ամերիաբանկի կայքից արագ փոխանցում կատարել Ամերիաբանկի հաշվետեր հաճախորդի կամ քարտապանի: Ներկայացվել է նաեւ, թե ինչպես յուրաքանչյուր քարտապան հայկական ցանկացած բանկի կողմից թողարկված VISA, Master, ArCa քարտով կարող է անմիջապես Ամերիաբանկի կայքից կատարել կոմունալ վճարումներ»,- ասված է հաղորդագրությունում: Ամերիաբանկում հիշեցրել են, որ Sevan Startup Summit 2017-ում իրենք շնորհել էին Big Battle-ի գլխավոր մրցանակը: Հաղթող ճանաչված ANIX ստարտափը ներկայացրել էր հաճախորդների սպասարկման որակի բարելավմանն ուղղված բիզնես ծրագիր, եւ վիրտուալ ասիստենտը ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել էր բանկի նոր առաջարկները՝ բիզնես վարկերի, հիփոթեքային վարկերի փաթեթները, ինչպես նաեւ «Ասա ընկերոջդ» ուղղորդման ծրագիրը: Tweet Դիտում՝ 2073