Երեւան, 7 հունիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “Արմսվիսբանկը” ՓԲԸ-ն առաջին բանկն է Հայաստանի ֆինանսական շուկայում, որին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տրամադրվել են բրոքերային եւ արժեթղթերի պահառության գործունեությունների լիցենզիաներ: Այդ մասին ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տված հարցազրույցում ասել է “Արմսվիսբանկի” գործադիր տնօրեն Գեւորգ Մաչանյանը: Նա նշել է, որ վերջերս կարգավորման ոլորտում կատարված փոփոխությունների շնորհիվ Հայաստանի առեւտրական բանկերը հնարավորություն են ստացել զբաղվել մասնագիտացված ներդրումային բանկային գործունեությամբ` բրոքերային եւ դեպոզիտար ծառայությունների մատուցում, ինչպես նաեւ ակտիվների կառավարման ծառայություն: Խոսքը, մասնավորապես գնում է կորպորատիվ արժեթղթերի հետ գործառնություններ իրականացնելու մասին: Նախկինում բանկերը կարող էին նմանատիպ գործարքներ կատարել միայն պետական արժեթղթերի հետ: Գեւորգ Մաչանյանն ընդգծել է, որ իր հիմնադրման օրվանիից “Արմսվիսբանկը” հայտարարում էր որպես ներդրումային բանկ գործելու մտադրության մասին: Փաստորեն, մայիսի 30-ից սկսած բանկն արդեն ունի համապատասխան լիազորությունները, ասել է նա: “Արմսվիսնակի” ղեկավարը նշել է, որ մոտ ժամանակներս բանկը կապահովի երկու խոշոր ընկերությունների կորպորատիվ պարտատոմսերի թողարկումը: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 6833