Ռուսաստանում դոլարային միլիոնատերերի թիվն ավելացել է
29.09.2017 | 10:02 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ focus.ua

Ինչպես հայտնում է «Կոմմերսանտ»-ը, այս տվյալները ներկայացված են Capgemini խորհրդատվական ընկերության World Wealth Report 2017 ամենամյա զեկույցում:
$30 մլն-ը գերազանցող կարողությամբ «գերհարուստների» թիվը մեկ տարում աճել է 8,3%-ով. նրանց բաժին է ընկնում միլիոնատերերի ընդհանուր կարողության 34,5%-ը: Միլիոնատերերի մեծ մասը՝ 90%-ը, ունի $1 մլն-ից մինչեւ $5 մլն կարողություն:
Զեկույցի համաձայն՝ վերջին տարում միլիոնատերերի թիվն առավել ավելացել է Ռուսաստանում. ցուցանիշն աճել է 19,7%-ով՝ հասնելով 182 հազ-ի, եւ սա այն դեպքում, երբ մեկ տարի առաջ նրանց թիվը կրճատվել էր 1,8%-ով: Ամեն դեպքում, Ռուսաստանում միլիոնատերերը, ընդհանուր առմամբ, քիչ են: Համեմատության համար նշենք, որ ԱՄՆ-ում կա 4,8 մլն միլիոնատեր, Ճապոնիայում՝ 2,9 մլն, Գերմանիայում՝ 1,3 մլն, իսկ Չինաստանում՝ 1,2 մլն:
Capgemini-ի կանխատեսմամբ՝ 2025-ին միլիոնատերերի համախառն ունեցվածքը կգերազանցի $100 տրլն-ը: Համեմատության համար նշենք, որ այս ցուցանիշը 1996-ին կազմում էր $16,6 տրլն:
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: