Արդշինբանկը դրամական փոխանցումներից օգտվող հաճախորդների համար անցկացնում է ակցիա, որը գործելու է մինչեւ տարեվերջ: «Ակցիայի շրջանակում բանկում սպասարկվող Ria, IntelExpress, Sigue, MoneyGram, UniStream, ConversTrasnsfer, Бэст եւ Moneytun համակարգերից ցանկացածի միջոցով փոխանցում ուղարկող կամ ստացող յուրաքանչյուր 300-րդ հաճախորդ բանկի կողմից կստանա 10 000 դրամ»,- ասված է հաղորդագրությունում: «Արդշինբանկը զբաղեցնում է առաջատար դիրքեր դրամական փոխանցումների սպասարկման ոլորտում: Այսօր մենք ծառայություններ ենք մատուցում ՀՀ ողջ տարածքում եւ փորձում ենք ոչ միայն ապահովել սպասարկման բարձր որակ եւ առավելագույն հարմարավետություն, այլ պարբերաբար անակնկալներ ենք մատուցում մեր հաճախորդներին: Համոզված եմ, որ արդեն հինգերորդ տարին անընդմեջ իրականացվող մեր ակցիան այս տարի նույնպես դրական լիցքեր կպարգեւի մեր հաճախորդներին եւ էլ ավելի հաճելի կդարձնի մեր ծառայություններից օգտվելու գործընթացը»,- նշել է Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:Բանկում հիշեցրել են, որ 64 մասնաճյուղերում եւ գլխավոր գրասենյակում սպասարկվում է փոխանցումների 8 համակարգ՝ Ria, IntelExpress, Sigue, MoneyGram, UniStream, ConversTrasnsfer, Бэст եւ Moneytun: «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գործող մասնաճյուղն աշխատում է շուրջօրյա, «Կասկադ» մասնաճյուղ նաեւ շաբաթ եւ կիրակի օրերին՝ ժամը 11:15-19:45-ը, իսկ «Վանաձոր», «Էրեբունի», «Արաբկիր», «Գյումրի» եւ «Էջմիածին» մասնաճյուղերը շաբաթ օրերն աշխատում են ժամը 10:00-14:00-ը: «Մեր հաճախորդները հնարավորություն ունեն դրամական փոխանցման համակարգերի միջոցով փոխանցված գումարները ստանալ առանց բանկ այցելելու՝ MasterCard Debit վճարային քարտի միջոցով: Այս քարտի քարտապանները կարող են ցանկացած փոխանցում ստանալ անմիջապես իրենց քարտին, իսկ փոխանցված գումարը ստանալու համար անհրաժեշտ է զանգահարել շուրջօրյա գործող հեռախոսային կենտրոն՝ (012)222222 հեռախոսահամարով: Ավելին, հաճախորդները ստանում են նաեւ դրամական բոնուսներ փոխանցված գումարների համար, իսկ արժույթի փոխարկման անհրաժեշտության դեպքում կիրառվում են արտոնյալ փոխարժեքներ»,- նշված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 2323