ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին այցելել է Արարատի մարզի մի շարք վերամշակող ընկերություններ, ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ ծանոթացել խաղողի մթերման գործընթացին: Այս տարի խաղողի բերքը թեեւ նախորդ տարվանից պակաս է, սակայն մասնագետների գնահատմամբ՝ աննախադեպ որակ ունի, արդեն իսկ մթերվել է ավելի քան 60 000 տոննա:Երեւանի կոնյակի գործարան Գործարանն արդեն ավելի քան 17 000 տոննա խաղող է մթերել: Խորհրդի նախագահ Արա Գրիգորյանի խոսքով՝ որակի առումով շատ լավ տարի է, մթերումն իրականացվում է համաձայն պլանի, որեւէ խնդիր չունեն: Անդրադառնալով գործարանի Այգավանի մասնաճյուղում կատարվող վերազինման աշխատանքներին՝ Արա Գրիգորյանն ասել է, որ վերակառուցվում է մասնաճյուղի թորման արտադրամասը եւ այս տարվա նոյեմբերի 1-ից կվերսկսվեն գինենյութի թորման աշխատանքներն առավել արդիականացված եւ եվրոպական չափորոշիչներին համապատասխան պայմաններում: 01.09.2017 | 15:05 Խաղողի մթերումն այս տարի կլինի ավելի շատ՝ ավելի քիչ բերքի պայմաններում Երեւանի Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատԱրտադրության պետ Կարեն Աղաջանյանը նշել է, որ աշխատում են պայմանագրային հիմունքներով իրենց բազայում ընդգրկված գյուղացիական տնտեսությունների հետ, ընդ որում` մթերում են այնքան խաղող, որքան տվյալ տարում արտադրել են գյուղացիները: Չկատարված ֆինանսական պարտավորություններ չունեն, գումարը վճարում են անմիջապես «կշեռքի վրա»:Պռոշյանի կոնյակի գործարան Գլխավոր տնօրեն, հիմնադիր Արմեն Գասպարյանի խոսքով՝ բերքն անմիջապես ընդունում են, թույլ չեն տալիս, որպեսզի հերթեր գոյանան: Մթերումն այս տարի սկսել են օգոստոսի 31-ից, արդեն ավելի քան 10 000 տոննա խաղող են գնել, գումարները վճարվում են հանձնելուց հետո՝ առավելագույնը 30-35 օրվա ընթացքում: Խաղողի տեսակով պայմանավորված՝ 1 կգ-ի մթերման գինը տատանվում է 120-160 դրամի սահմաններում, իսկ «Արենի» սորտի համար պատրաստ են 280-300 դրամ վճարել: Արմեն Գասպարյանը նշել է, որ այս տարի թեպետ խաղողի քանակը փոքր-ինչ պակաս է, սակայն փոխարենը որակն է բարձր. «Մինչեւ վերջին հատիկ խաղողը չմթերվի, մեր մասնաճյուղերի դռները չեն փակվելու»:Արարատի գինու գործարան Տնօրեն Սեդրակ Սարգսյանի փոխանցմամբ՝ գործարանն օգտվել է 3 % տոկոսադրույքով մթերման վարկերից, ինչը թեթեւացրել է գումարների վճարման հոգսը. վճարումները տեղում են կատարվում, գյուղացին գոհունակությամբ է հեռանում: Այստեղ նույնպես ընդգծում են՝ ծավալների սահմանափակում չկա. կմթերեն այնքան խաղող, որքան գյուղացիները կբերեն:Ավշարի գինու գործարանԳլխավոր տնօրեն Սամվել Թադեւոսյանը նշել է, որ այս տարի նախատեսում են մթերել 2500-3000 տոննա բերք՝ նախորդ տարվա 2300-2500 տոննայի դիմաց: Մթերումն այստեղ մեկնարկել է սեպտեմբերի 19-ից, մթերման գինը 130 դրամ է, գումարը վճարում են տեղում, հերթեր չկան: Նախորդ տարվա համեմատ, սպառման ծավալների շուրջ 30-35% աճ են գրանցել: Tweet Դիտում՝ 2027