Իրաքը մտադիր է հայկական էլեկտրաէներգիա ներմուծել

26.09.2017 | 16:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան #Ֆալահ Հասան Զիդան ալ Լուհայիբի
Իրաքի գյուղատնտեսության նախարար, հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ֆալահ Հասան Զիդան ալ Լուհայիբին այսօր ասել է, որ Իրաքը հետաքրքրված է հայկական էլեկտրաէներգիայով:

Այս մասին իրաքցի նախարարն ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ:

«Մենք շահագրգռված ենք ներմուծել հայկական մրցունակ եւ որակյալ գյուղատնտեսական եւ այլ ապրանքներ: Իրաքն ունի էլեկտրաէներգիայի պակաս, եւ մենք կարող ենք քննարկել նաեւ Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի արտահանման հարցը»,- ասել է Ֆալահ Հասան Զիդան ալ Լուհայիբին:

Միաժամանակ, իրաքցի նախարարը կարեւորել է զբոսաշրջության ոլորտում համագործակցությունն ու իրաքցի ուսանողների՝ հայաստանյան բուհերում ուսում ստանալու համար բարենպաստ պայմանների ստեղծման հարցը: Այդ առումով Ֆալահ Հասան Զիդան ալ Լուհայիբին անհրաժեշտ է համարել դիտարկել վիզային ռեժիմի դյուրացման հնարավորությունները:
 
Կարեն Կարապետյանն էլ նշել է, որ պետք է մաքսիմալ քայլեր ձեռնարկել՝ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալների աճ ապահովելու համար, քանի որ  դրա համար մեծ ներուժ կա:
Դիտում՝ 2209
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW