Հայաստանում լիբանանցի զբոսաշրջիկների թիվն աճել է 58%-ով

20.09.2017 | 12:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սուրեն Կարայան #Ավետիս Կիտանյան #Զարմինե Զեյթունցյան
ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանն այսօր ասել է, որ Երեւան-Բեյրութ կանոնավոր ավիաչվերթների գործարկումից հետո լիբանանցի զբոսաշրջիկների թիվն աճել է շուրջ 58%-ով:

Այս մասին Զարմինե Զեյթունցյանն ասել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի եւ Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանի հետ Երեւանում կայացած հանդիպման ժամանակ:

Ավետիս Կիտանյանը նշել է, որ լիբանանցի զբոսաշրջիկները բավական հետաքրքրված են Հայաստանով, եւ երկիրը ներկայացված է լիբանանյան գրեթե բոլոր տուրօպերատորների զբոսաշրջային փաթեթներում։

«Երկու ժողովուրդներն իրար լավ ճանաչում են, եւ ոչ մի խոչընդոտ չկա զարգացնելու, մեծացնելու զբոսաշրջային այցելությունների թիվը՝ գրագետ աշխատանքի արդյունքում»,- նշել է նա:

Սուրեն Կարայանը հետաքրքրվել է լիբանանցի զբոսաշրջիկների նախընտրություններով եւ հետաքրքրություններով՝ ճշգրտելու թիրախային միջոցառումների անցկացումը: Կողմերն անդրադարձել են կրոնական զբոսաշրջությամբ լիբանանցի զբոսաշրջիկներին ներգրավելու հեռանկարներին:

Նախարարները քննարկել են նաեւ Սուրեն Կարայանի առաջիկա այցը Լիբանան։
 
 
Դիտում՝ 2328
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW