Մինչեւ 2011 թ. ավարտը “Ֆինկան” նախատեսում է տրամադրել $280 մլն հավասարազոր գումարի մոտ 200 հազար վարկեր

01.06.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 30 մայիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Մինչեւ 2011 թ. ավարտը “Ֆինկա” ունիվերսալ վարկային կազմակերպությունը (ՈՒՎԿ) նախատեսում է իր հաճախորդների թիվը հասցնել 50 հազարի` այդ ժամանակահատվածում տրամադրելով $280 մլն հավասարազոր գումարի մոտ 200 հազար վարկեր:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այս մասին այսօր Երեւանում հայտարարել է “Ֆինկա” ՈՒՎԿ գլխավոր տնօրեն Երվանդ Բարսեղյանը` ներկայացնելով կազմակերպության 5 տարվա զարգացման ռազմավարական ծրագիրը:

Բարսեղյանի խոսքերով, 2011 թ. ավարտին ընկերության վարկային փաթեթը կկազմի մոտ 18 մլրդ դրամ, ինչը կապահովի Հայաստանի բնակչության ամենաանապահով շերտերի մոտ 20%-ի ֆինանսավորումը:

Ընկերության ընդհանուր վարկային փաթեթը հավասարազոր է $8.5 մլն: “Ֆինկան” ունի 4 մասնաճյուղեր, մեկը Երեւանում, երեքը` Գյումրիում, Վանաձորում, Իջեւանում:

“Մենք կարծում ենք, որ “Ֆինկան” ընդհանուր առմամբ կատարել է իր առաքելությունը մայրաքաղաքում: Մենք պետք է ավելի շատ աշխատենք սահմանամերձ եւ գյուղական շրջաններում, որտեղ բնակչության մեծամասնությունը գտնվում է աղքատության եզրին”,- ընդգծել է Բաղդասարյանը:

Մինչեւ տարեվերջ “Ֆինկայի” մասնաճյուղերի եւ վաճառքի կետերի ընդհանուր թիվը նախատեսվում է հասցնել 17-ի, իսկ մինչեւ 2008 թ. ավարտը նրանց թիվը կկազմի 25` ներառելով երկրի բոլոր մարզերը:

Այս տարվա ընթացքում “Ֆինկան” նախատեսում է տրամադրել 10 մլրդ դրամ ընդհանուր գումարի 28 հազար վարկեր:

Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի գնահատմամբ, ունիվերսալ վարկային կազմակերպությունների, եւ մասնավորապես “Ֆինկայի”
համար, որը աշխատում է միկրովարկավորման ոլորտում, “թիվ մեկ խնդիրը” աղքատության հաղթահարմանն ուղղված ծրագրերի իրականացումն է:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 7593
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW