ՎՏԲ-Հայաստան Բանկն ու «Ռոսգոսստրախ Արմենիա»-ն նոր պրոդուկտ են ներկայացրել

14.09.2017 | 14:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #«Ռոսգոսստրախ Արմենիա»
ՎՏԲ-Հայաստան Բանկը եւ «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերությունը ներկայացրել են ապահովագրական նոր պրոդուկտ՝ «Մաքուր տուն» անշարժ գույքի ապահովագրություն:

Բանկում նշել են, որ «Մաքուր տուն» ապահովագրական պրոդուկտով անշարժ գույքը կապահովագրվի հետեւյալ ռիսկերից՝

-    Ներքին հարդարանքի եւ/կամ ինժեներական սարքավորումների վնասումը՝ հրդեհի, պայթյունի, կայծակի, տրանսպորտային միջոցների եւ/կամ կենդանիների բախման, ապահովագրության օբյեկտի վրա թռչող սարքերի, դրանց մասերի, բեռի եւ/կամ ծառերի վայր ընկնելու հետեւանքով:

-    Անձանց (հարեւանների) կյանքին, առողջությանը եւ/կամ գույքին վնասի պատճառումը՝ հրդեհի, պայթյունի, ջրի արտահոսքի հետեւանքով եւ այլն:

«Մաքուր տուն» փաթեթի արժեքը կազմում է 13 500 դրամ, ընդհանուր ապահովագրական գումարը՝ 1 000 000 դրամ:

«Բոլոր նրանց, ով ձեռք կբերի «Մաքուր տուն» ապահովագրական պրոդուկտը. «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերությունը նվիրում է Fresh air ընկերության՝ բնակարանի օդի մաքրման ծառայության սերտիֆիկատ: Օդի մաքրումը իրականացվում է «Չոր մառախուղ» տեխնոլոգիայի միջոցով, որը հոտեր չեզոքացնող չոր օդ է»,- ասված է հաղորդագրությունում:

«Մաքուր տուն» ապահովագրական պայմանագիրը կարելի է ձեւակերպել ՎՏԲ-Հայաստան Բանկի՝ Երեւանի մասնաճյուղերում եւ մոտակա մարզերում: Պայմանագրի ձեւակերպումը կատարվում է րոպեների ընթացքում:
Դիտում՝ 8710
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW