Սուբսիդավորվող գյուղվարկերի գումարը՝ բարձր, տոկոսադրույքը՝ ցածր

14.09.2017 | 13:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#սուբսիդավորվող գյուղվարկեր #Իգնատի Առաքելյան #Կարեն Կարապետյան
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի խոսքով՝ այս ծրագիրը գործում է վաղուց, պարզապես այլ պայմաններով. վարկերը ֆերմերներին տրամադրվում են մինչեւ 8% տոկոսադրույքով եւ մինչեւ 3 մլն դրամ գումարով:

Նոր ծրագրով վարկերը կտրամադրվեն արդեն 3-10 մլն դրամի սահմաններում, մինչեւ 5 տարի ժամկետով եւ 5% վերջնական տոկոսադրույքով (մնացածը սուբսիդավորվելու է պետության կողմից):

Բացի այդ, լրացուցիչ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի եւ գյուղատնտեսական կոոպերատիվների համար տվյալ վարկերը կտրամադրվեն 3%-ով:


«Ծրագրով ակնկալում ենք չորրորդ եռամսյակում մինչեւ 1600 շահառուի հետ պայմանագիր ունենալ: Ծրագրի դիմորդները պարտադիր պետք է Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամում հատուկ ուսուցում անցնեն՝ նախքան ծրագրի կողմից հավանություն ստանալը: Իրականացնելու ենք մոնիտորինգ, որպեսզի վարկը լինի հասցեական եւ նպատակային»,- ասել է Իգնատի Առաքելյանը:

Վարկի գումարները նոր ծրագրով տրամադրվելու են փուլային՝ ըստ ժամանակացույցի:

«Ակնկալում ենք, որ ծրագրի իրականացման արդյունքում գյուղատնտեսության ոլորտում կբարձրանա ներդրումային գրավչությունը, կընդլայնվեն տնտեսվարողների կարողությունները, հնարավորություն կստեղծվի շահառու տնտեսությունների կայունացման եւ արդիականացման համար»,- ընդգծել է նախարարը:

Ինչ վերաբերում է գործընկեր բանկերին, ապա, ըստ Իգնատի Առաքելյանի, գյուղնախարարությունը բանակցելու է նրանց հետ, եւ ծրագրում ընդգրկվելու են առավել ցածր տոկոսադրույք առաջարկողները:

Միաժամանակ, հին ծրագրով տրամադրված վարկերը շարունակելու են սպասարկվել հին պայմաններով:

«Մենք համոզված ենք, որ գյուղատնտեսությունը կարող է լինել ժամանակակից, շահութաբեր, լավ բիզնես: Մենք սրանով ուզում ենք զարկ տալ, որպեսզի այս ալիքը բարձրանա, հաջողակ օրինակներ առաջանան եւ հետագայում այս տնտեսություններն ինքնուրույն շուկայում առաջ շարժվեն: Այստեղ մենք մեծ ներուժ ունենք: Սա բյուջեի համար բավական ծանր բեռ է, սակայն այն մուլտիպլիկատիվ էֆեկտ է տալու, եւ մենք բազմաթիվ սոցիալական խնդիրներ ենք լուծելու»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Դիտում՝ 8903
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW