«Պետք է կոտրել ձմռանը շինարարության՝ անհնար լինելու կարծրատիպը»
14.09.2017 | 12:06 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Կառավարության ղեկավարի խոսքով՝ շինարարական աշխատանքներին ըստ եղանակային պայմանների ներկայացվող նորմատիվային պահանջներն ու հստակ պայմանները բացակայում են, ինչը տեղական ինքնակառավարման մարմիններին տալիս է շինաշխատանքների թույլտվության տրամադրման կամ մերժման լայն հայեցողական լիազորություն:
«Արդյունքում, հատկապես հանրային ծառայության ոլորտի կազմակերպությունները, չնայած շինարարական աշխատանքները կատարելու անհրաժեշտությանը, ձմռանը դադարեցնում են աշխատանքը»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Վարչապետը հանձնարարել է քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին 40-օրյա ժամկետում մշակել եւ հաստատել շինարարական աշխատանքները ըստ եղանակային պայմանների կազմակերպելու, դրանց ներկայացվող պահանջների եւ պայմանների ապահովման վերաբերյալ իրավական ակտի նախագիծ:
Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին հանձնարարվել է ուսումնասիրել եւ նույնպես ներկայացնել իրավական ակտի նախագիծ՝ շինաշխատանքների թույլտվությունների տրամադրման հայեցողական լիազորությունների սահմանափակման եւ գործնականում բացառապես եղանակային պայմաններից ելնելով մերժման դեպքերը բացառելու նպատակով:
«Հյուսիսային երկրներում ինչպե՞ս են շինարարություն անում: Ուսումնասիրե՛ք նրանց փորձը, որպեսզի շինարարության տեմպը չգցենք»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: