Կոնվերս Բանկի եւ «Շիրակացու ճեմարանի զարգացման հիմնադրամի» համագործակցության շրջանակում «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրում պաշտոնապես բացվել է բնական գիտությունների լաբորատոր համալիրը: «Սա Կոնվերս Բանկի սոցիալական պատասխանատվության քաղաքականության շրջանակում հերթական միջոցառումն է: Մենք վստահ ենք, որ Հայաստանի ապագան կերտելու են մրցունակ, միջազգային չափորոշիչներին համապատասխան կրթություն ստացած սերունդները: Կրթված ու բարձունքներ նվաճելու հավակնություններ ունեցող երիտասարդներն են այն ներուժը, որոնց շնորհիվ մենք ներկայանալու ենք աշխարհին: Հենց այս գիտակցմամբ մենք ներգրավվեցինք ճեմարանի՝ կրթական միջավայրի բարելավման նախագծում՝ այդպիսով ընդլայնելով այս կրթօջախի հետ համագործակցությունը: Համոզված ենք, որ ժամանակակից պահանջներին համապատասխանող լաբորատորիաները կնպաստեն ճեմարանականների շրջանում բնագիտական առարկաների նկատմամբ հետաքրքրության մեծացմանը»,- ասել է Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:«Տարանջատելով լսարանը լաբորատորիայից՝ այս տարածքում ստեղծել ենք բնական գիտությունների միջավայր, որտեղ մեր սաները հնարավորություն կունենան դասերի հետ զուգահեռ իրականացնել նաեւ լաբորատոր եւ փորձարարական աշխատանքներ»,- նշել է «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի տնօրեն Աշոտ Ալիխանյանը՝ հավելելով, որ բոլոր բնական գիտությունները որպես մեկ ամբողջականություն դիտարկող այս ձեւաչափը համահունչ է Միջազգային բակալավրիատի պահանջներին:Ընդգծվել է, որ ներկայում Կոնվերս Բանկը համագործակցում է տարբեր կրթօջախների հետ՝ գործարկելով քարտային եւ վարկային պրոդուկտներ, ինչպես նաեւ աջակցում է տարբեր կրթական ծրագրերի իրականացմանը: Tweet Դիտում՝ 5473