ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նախօրեին ընդունել է ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարարի առաջին տեղակալ Գլեբ Նիկիտինի գլխավորած պատվիրակությանը:Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Գլեբ Նիկիտինն ընդգծել է, որ հայկական կողմի հետ համագործակցությունն իրենց առաջնահերթ ուղղություններից է։Կողմերն անդրադարձել են գյուղտեխնիկայի ապահովման հարցում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին։Սուրեն Կարայանը նշել է, որ մեծ է համագործակցության ներուժը հատկապես ռադիոէլեկտրոնիկայի ոլորտում, եւ անհրաժեշտ է այս ուղղությամբ քայլեր ձեռնարկել։Կողմերը քննարկել են թեթեւ արդյունաբերության ոլորտի համագործակցությունը։ Գլեբ Նիկիտինը նշել է, որ այս ոլորտում արդյունավետ կլինի համատեղ արտադրությունների հիմնումը եւ արտահանումը երրորդ երկրներ։ Կողմերը պայմանավորվել են թեթեւ արդյունաբերության ոլորտի երկու երկրների գործարարների երկխոսության համար հարթակ ստեղծել՝ քննարկելու համատեղ գործունեության հնարավորությունները գործնական մակարդակում։Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարը ներկայացրել է նաեւ արդյունաբերողներին առաջարկվող լայն հնարավորությունները՝ ստեղծվող «Մեղրի» ազատ տնտեսական գոտում։Ընդգծվել է դեպի երրորդ երկրներ ընդհանուր արտահանման կարեւորությունը։Հանդիպմանը քննարկվել են նաեւ հոկտեմբերին Երեւանում կայանալիք Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող հարցեր, հստակեցվել է համաժողովի օրակարգը։ Tweet Դիտում՝ 2266