Յունիբանկը բուժաշխատողների համար վարկային քարտեր է թողարկել

06.09.2017 | 15:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յունիբանկ #U-Doctor
Յունիբանկը բժշկական հաստատությունների աշխատակիցների համար թողարկել է հատուկ մշակված U-Doctor վարկային քարտեր:

Ինչպես հայտնել են բանկում, քարտով տրամադրվող վարկի գումարը, կախված հաճախորդի զբաղեցրած պաշտոնից, կարող է կազմել 500 000- 2,5 մլն դրամ, ժամկետը՝ մինչեւ 24 ամիս, երկարաձգման հնարավորությամբ:

Վարկային գծի տոկոսադրույքը կազմում է 16% տարեկան, որը հաշվարկվում է միայն օգտագործված գումարի նկատմամբ: Քարտի տրամադրումն ու վարկային հաշվի սպասարկումն իրականացվում է անվճար:

Քարտը կարելի է ձեւակերպել՝ դիմելով Յունիբանկի ցանկացած մասնաճյուղ եւ ներկայացնելով անձնագիր, սոցիալական քարտ եւ տեղեկանք աշխատավայրից:

Վարկային հայտի վերաբերյալ որոշումը կայացվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ հաճախորդի կողմից փաստաթղթերը ներկայացնելուց հետո: Պարտադիր պայմաններից մեկը հաճախորդի բացասական վարկային պատմության բացակայությունն է:

«Առավելագույնս արագ եւ պարզ՝ հենց այսպես կարելի է նկարագրել սպառողական վարկերի եւ քարտային վարկերի տրամադրման գործընթացը Յունիբանկում: Յունիբանկը ֆիզիկական անձանց վարկավորման ծավալներով հայաստանյան առաջատար բանկերի թվում է եւ առաջարկում է շահավետ պայմաններ ինչպես ապառիկ վարկավորման, այնպես էլ` կանխիկ եւ քարտային վարկերի դեպքում»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 2805

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW