Բացվել է Հայէկոնոմբանկի 50-րդ՝ «Դավթաշեն» մասնաճյուղը:Ինչպես հայտնել են բանկում, նորաբաց մասնաճյուղն աշխատելու է երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-17:30-ը, եւ շաբաթ օրերին՝ 10:00-14:00-ը:«Մասնաճյուղը մատուցելու է բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ` տրամադրելով պրոֆեսիոնալ ֆինանսական խորհրդատվություն եւ ձգտելով բարձրորակ սպասարկման՝ որոշումների կայացման ու հաճախորդների աջակցման հարցում լինելով ճկուն եւ հետեւողական»,- ասված է հաղորդագրությունում: Բանկում ներկայացրել են մինչեւ hոկտեմբերի 5-ը մասնաճյուղի ծառայություններից օգտվելու առավելությունները՝- Ստանալ վարկեր՝ բանկում գործող տարեկան տոկոսադրույքից մինչեւ 2%-ով ավելի ցածր տոկոսադրույքով,- Ներդնել ավանդներ՝ բանկում գործող տոկոսադրույքից մինչեւ 1%-ով ավելի բարձր տարեկան տոկոսադրույքով,- Ստանալ վարկեր եւ վարկային գծեր՝ աշխատավարձի մինչեւ 10-ապատիկի չափով (գրանցված աշխատողները),- Ձեռք բերել քարտեր՝ 50%-ով ավելի ցածր տարեկան սպասարկման վարձով:««Դավթաշեն» մասնաճյուղն առաջինն է տվյալ համայնքում, եւ դրա բացումը փաստում է այն մասին, որ մենք փորձում ենք հնարավորինս մոտ լինել մայրաքաղաքի բոլոր բնակիչներին: Մասնաճյուղն աշխատելու է նաեւ շաբաթ օրերին՝ փորձելով բանկային գործարքների կատարման գործընթացն ավելի հարմարավետ կազմակերպել մեր բազմազբաղ հաճախորդների համար: Բանկը նախատեսում է ՀՀ մարզերում եւ Երեւանում բացել նոր մասնաճյուղեր՝ շարունակելով բանկի ներկայացվածության եւ հաճախորդներին առավել հասանելիության ապահովման՝ իր որդեգրած տարածքային քաղաքականությունը»,- նշել է Հայէկոնոմբանկի գործադիր տնօրեն Արամ Խաչատրյանը:Նրա խոսքով՝ բանկը հետագայում եւս հանդես է գալու նորանոր առաջարկներով ու մոտեցումներով եւ շարունակելու է շարժվել «թվային դարաշրջանում բանկային համակարգի զարգացման բոլոր տենդենցներին զուգընթաց»:«Բանկն առաջիկայում եւս հավատարիմ է մնալու իր որդեգրած ռազմավարությանը՝ հաստատուն քայլերով շարունակելու իր առաջընթացը նոր վարկային ծրագրերի ներդրման ու զարգացման, ինչպես նաեւ միջոցների ներգրավման նոր շուկաների յուրացման, միջազգային համագործակցության ընդլայնման ոլորտներում՝ ապահովելով հաճախորդների սպասարկման որակի բարձրացում եւ շեշտը դնելով սպասարկման գործիքակազմում ժամանակակից բարձր թվային տեխնոլոգիաների կիրառման վրա, ինչը հնարավորություն կտա ապահովել հաճախորդների ավելի արագ, որակյալ եւ շուրջօրյա սպասարկում: Բանկի այս տարվա գործունեության զարգացման ուղղությունները որոշելիս՝ առանձնակի շեշտադրում է կատարվել հաճախորդներին առավելագույն հարմարավետություն եւ օգտակարություն ապահովելու նպատակի իրագործմանը, որի շնորհիվ 2017թ. բանկը կամրապնդի իր դիրքերը եւ կավելացնի իր մասնաբաժինը ՀՀ բանկային համակարգում»,- ընդգծել է Արամ Խաչատրյանը: Tweet Դիտում՝ 6137