Սեպտեմբերի 15-ին կմեկնարկի «Պանդոկ Երեւան» ռեստորանների ցանցի խոհարարական դպրոցը:«Երեմյան Փրոջեքթս» կազմակերպությունից Banks.am հայտնել են, որ դպրոցը հիմնադրվել է խոհարարության եւ սպասարկման ոլորտում կուտակված լավագույն փորձը փոխանցելու եւ հայկական խոհարարության նշաձողը եւս մեկ աստիճանով բարձրացնելու տեսլականով:Միջին մասնագիտական կրթական հաստատությունում դասավանդելու են ոլորտի առաջատար մասնագետները, իսկ «Պանդոկ Երեւանի»-ի փորձառու խոհարարները կապահովեն դասընթացների գործնական հատվածի իրականացումը: Ապագա խոհարարները գործնական պարապմունքները կանցկացնեն «Պանդոկ Երեւան» ռեստորանների խոհանոցում՝ իրական միջավայրում ձեռք բերելով անհրաժեշտ հմտությունները: Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցներին կտրվեն վկայականներ, իսկ ուսման մեջ գերազանցություն ցուցաբերած անձիք կապահովվեն աշխատանքով:«Պանդոկ Երեւան» ռեստորանների ցանցը գործում է ավելի քան 10 տարի: Tweet Դիտում՝ 6370