Բացահայտվել է Ալիեւների կողմից փողերի լվացման հերթական սխեման
05.09.2017 | 11:11 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://cdn.vdmsti.ru

«Գաղտնազերծված տվյալները վկայում են, որ 2012-2014 թթ. Ադրբեջանի իշխանությունները, որոնք մեղադրվում են մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների, համակարգային կոռուպցիայի եւ ընտրակեղծիքների մեջ, ավելի քան 16 հազ. գաղտնի վճարում են իրականացրել»,- հայտնում է պարբերականը:
Ընդ որում, գումարների մի մասն ուղղվել է քաղաքական գործիչների եւ լրագրողների կաշառմանը՝ որպես միջազգային լոբբինգի մի մաս՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին ուղղված քննադատությունները շեղելու եւ նավթով հարուստ երկրի դրական կերպարն առաջ մղելու նպատակով:
Հնարավոր է՝ ոչ բոլոր ստացողներն են տեղյակ եղել գումարի ծագման մասին. այն հասցեատերերին փոխանցվել է գաղտնի խողովակներով: Դրամական միջոցները փոխանցվել են բրիտանական ընկերություններին՝ արեւմտյան ֆինանսական համակարգի միջոցով: Եվրոպայի առաջատար բանկերից մեկը՝ Danske Bank-ը, գործարքներն իրականացրել է էստոնական իր մասնաճյուղի միջոցով:
Այս բացահայտումները, ըստ Guardian-ի, եւս մեկ անգամ ընդգծում են «բրիտանական կորպորատիվ լանդշաֆտի թույլ կարգավորումը, որն օգտագործվում է խոշոր գումարների տեղափոխության համար՝ դուրս մնալով կարգավորիչների եւ հարկային մարմինների տեսադաշտից»:
Danske Bank-ում հաստատել են, որ տեղի է ունեցել փողերի լվացում եւ այլ անօրինական գործողություններ: Նման անկանոն վճարումներ առաջին անգամ բանկը նկատել էր 2014-ին: Էստոնիայի ֆինանսական կարգավորիչն էլ նշել է, որ իրենց մոտ թերացել էր փողերի լվացումը կանխող համակարգը:
Փողերի լվացման այս սխեման ստացել է «ադրբեջանական laundromat» անվանումը: Գաղտնի բանկային տվյալների արտահոսքը կազմակերպել է Danish newspaper Berlingske-ը եւ տարածել այն նաեւ Organized Crime and Corruption Reporting Project (OCCRP)-ի, The Guardian-ի եւ այլ գործընկեր լրատվականների միջոցով:
Գաղտնազերծված տվյալներն ընդգրկում են 30-ամսյա ժամանակահատված: Սա, ըստ Guardian-ի, կարող է «այսբերգի միայն գագաթը լինել»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: