Լրագրողական հետաքննությունների միջազգային միության (ICIJ) լրագրողները հայտնաբերել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի օֆշորները, որոնք թաքցնում էին ոսկու հանքերում եւ լոնդոնյան անշարժ գույքում նրա բաժնետոմսերը: Այդ մասին հայտնում է РБК-ն: Համաձայն ICIJ-ի հայտնաբերած փաստաթղթերի՝ Ալիեւը եւ իր կինը՝ Մեհրիբանը, 2003թ. ձեռք են բերել Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված Rosamund International Ltd ընկերությունը: Ալիեւը, որը նշված էր որպես ընկերության տնօրեն ու համասեփականատեր, այդ պահին խորհրդարանի պատգամավոր էր, իսկ նույն տարվա հոկտեմբերին դարձավ Ադրբեջանի նախագահ: ICIJ-ի տվյալներով՝ ընկերությունն օրինական իրավաբանական կարգավիճակ ուներ մինչեւ 2004թ. մայիսը: Այդպիսով Ալիեւը խախտել է օրենսդրությունը, որն արգելում է պատգամավորներին եւ նախագահին ձեռնարկատիրությամբ զբաղվել: 2008թ. Ալիեւի դուստրերը՝ 19-ամյա Արզուն եւ 23-ամյա Լեյլան, ձեռք են բերել Arbor Investments, LaBelleza Holdings Limited եւ Harvard Management Limited ընկերությունները նույն Բրիտանական Վիրջինյան կղզիներում: Գործարքը կնքվել էր Ալիեւի՝ նախագահի պաշտոնում վերընտրվելուց երկու ամիս անց: Tweet Դիտում՝ 19797