ՎԶԵԲ-ը Հայաստանի համար «քանակի եւ որակի» նոր օրակարգ ունի
04.09.2017 | 17:45 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն




Սումա Չակրաբարտին այս մասին ասել է Երեւանում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը:
ՎԶԵԲ նախագահն ընդգծել է ՀՀ կառավարության հետ արդյունավետ փոխգործակցության փաստը եւ շեշտել, որ ՎԶԵԲ-ը ցանկանում է Հայաստանում ներդրումային միջոցները տեսնել ավելի շատ ծրագրերում, այդ թվում՝ պետություն-մասնավոր հատվածում, ՓՄՁ նախաձեռնություններում:
Կարեն Կարապետյանն էլ նշել է, որ բանկի հետ ընթացիկ՝ 2015-2019 թթ. ռազմավարությամբ ամրագրված 3 ուղղություններն էլ՝ մասնավոր հատվածի մրցունակության խթանումը, կապիտալ շուկաների զարգացումը, կայուն եւ առեւտրայնացված կոմունալ ծառայությունների զարգացումը, չափազանց կարեւոր են:
Գործադիրի ղեկավարի խոսքով՝ ՎԶԵԲ-ի աջակցությամբ իրականացվել եւ ընթացքի մեջ են նաեւ կոշտ թափոնների կառավարման, ջրամատակարարման համակարգի բարելավման, Երեւանի մետրոպոլիտենի արդիականացման, քաղաքային լուսավորության ծրագրերը: Միաժամանակ, վարչապետը շնորհակալություն է հայտնել ՎԶԵԲ ղեկավարությանը՝ «Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի» գլխամասային գրասենյակի՝ Հայաստանում տեղակայելու որոշմանը մեծապես աջակցելու համար:
Կարեն Կարապետյանն ընդգծել է Հայաստանում պետություն-մասնավոր հատված համագործակցության մեխանիզմների զարգացման մասին նախագիծը, որը մշակվել է ՎԶԵԲ-ի փորձագետների կողմից, կարեւորել ՎԶԵԲ-ի հետ բաժնեմասնակցային հիմնադրամի ստեղծումը եւ այդ գործընթացի վերջնականացումը:
Վարչապետը հետագա համագործակցության առումով կարեւորել է նաեւ ոչ սուվերեն վարկավորման մեխանիզմների առավելագույնս կիրառումը: Այդ առումով, Կարեն Կարապետյանն առաջարկել է դիտարկել ՎԶԵԲ-ի կողմից ՏՏ եւ բարձր տեխնոլոգիաների սկսնակ ընկերությունների ներդրումային մեխանիզմների ձեւավորման կամ առկա մեխանիզմներում ներգրավման տարբերակներ:
Նշենք, որ Հայաստանի եւ ՎԶԵԲ-ի գործընկերության փաթեթը ներառում է մոտ €1,1 մլրդ-ի 158 ծրագիր:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: