«Կամուրջ» ՈՒՎԿ-ն գործարկել է ակցիա լոմբարդային վարկերի համար

01.09.2017 | 13:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Կամուրջ» ՈՒՎԿ #լոմբարդային վարկեր #ակցիա
«Կամուրջ» վարկային կազմակերպությունը գործարկել է ակցիա լոմբարդային վարկերի համար:

Ինչպես հայտնել են ընկերությունում, ակցիայի շրջանակում հաճախորդները ոսկու գրավով ապահովված վարկերի համար կստանան վարկ ոսկու գնահատված արժեքի հենց 100, 125 եւ 150 տոկոսի չափով:

Իջեցվել է նաեւ տարեկան տոկոսադրույքը, որի արդյունքում հաճախորդները կստանան ոսկու գրավով վարկ 14.8% տարեկան անվանական տոկոսադրույքով, իսկ գործող հաճախորդների կամ նախկինում «Կամուրջ»-ի հաճախորդ հանդիսացող վարկառուների համար կգործի 13.8% տարեկան անվանական տոկոսադրույքը:

«Հաշվի առնելով շուկայի պահանջները՝ ընկերությունը որոշում է կայացրել վարկ/գրավ հարաբերակցության ավելացման ուղղությամբ, որի արդյունքում այսուհետ հաճախորդները հնարավորություն կստանան ստանալ վարկ ոսկու գնահատված արժեքի հենց 100, 125, 150 տոկոսի չափով: Ընդ որում` բարձր վարկ/գրավ հարաբերակցությունը կգործի այն հաճախորդների համար, որոնք ունեն լավ վարկային պատմություն:

Վստահ ենք, որ այս ակցիան մեծ պահանջարկ կունենա ինչպես ընկերության գործող, այնպես էլ նոր հաճախորդների շրջանում, քանի որ այն հնարավորություն է տալիս 20 րոպեում ստանալ մատչելի տոկոսադրույքով վարկ՝ ոսկու գնահատված արժեքի հենց 150%-ի չափով: Ակցիան կգործի մինչեւ դեկտեմբերի 31-ը»,- նշել է «Կամուրջ» ՈՒՎԿ-ի Մարքեթինգի, ՀԿ եւ գովազդի բաժնի ղեկավար Արմեն Արեւյանը:
Դիտում՝ 12117

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW