Կանխիկ վարկ Յունիբանկից` դպրոցական պարագաների ձեռքբերման համար

31.08.2017 | 15:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յունիբանկ #վարկ #U-School
Յունիբանկը հանդես է եկել նոր առաջարկով, որի շրջանակում մինչեւ ս.թ. սեպտեմբերի 15-ը կտրամադրի կանխիկ վարկեր՝ հատուկ դպրոցական պարագաների ձեռքբերման համար:

Ինչպես հայտնել են բանկում, U-School վարկի գումարը կազմում է 100 000 դրամ, ժամկետը` 12 ամիս, տարեկան տոկոսադրույքը՝ 18.61%: Վարկի վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց սահմանափակումների եւ տույժերի:

Վարկը կարելի է ձեւակերպել Յունիբանկի ցանկացած մասնաճյուղում, ներկայացնելով փաստաթղթերի նվազագույն փաթեթ` անձնագիր, սոցիալական քարտ եւ դպրոցական երեխայի ծննդյան վկայական: Վարկային հայտի վերաբերյալ որոշումը կայացվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում, հաճախորդի կողմից փաստաթղթերը ներկայացնելուց հետո: Հիմնական պարտադիր պայմաններից է հաճախորդի մոտ գործող ժամկետանց վարկի բացակայությունը:

«Յունիբանկը ֆիզիկական անձանց վարկավորման ծավալներով հայաստանյան առաջատար բանկերի թվում է եւ առաջարկում է շահավետ պայմաններ ինչպես ապառիկ վարկավորման, այնպես էլ` կանխիկ եւ քարտային վարկերի դեպքում»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 3600
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW