Ամփոփվել են #ConverseVisaWeekend ակցիայի արդյունքները

30.08.2017 | 16:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #ակցիա
Կոնվերս Բանկն օգոստոսի 15-ին ամփոփել է Visa քարտապանների համար գործարկված #ConverseVisaWeekend ակցիայի արդյունքները:

Ինչպես հայտնել են բանկում, մրցանակներ են շնորհվել Visa քարտերով առավելագույն գումարի գնումներ կատարած  հաճախորդներին. նրանցից 3-ը պարգեւատրվել է iPhone  7 հեռախոսներով, 9-ը՝ 100 000-ական դրամով, եւս 50 ակտիվ մասնակցի շնորհվել են խրախուսական մրցանակներ:

«Սա Կոնվերս Բանկի՝ Visa-ի հետ համագործակցությամբ իրականացված հերթական ակցիան էր, որի նպատակն էր անկանխիկ գործարքների խթանումն ու հաճախորդների խրախուսումը: Առաջիկայում եւս, Visa-ի հետ համագործակցության շրջանակում, բանկը հանդես է գալու նոր շահավետ առաջարկներով»,- նշել են բանկում՝ ընդգծելով, որ Visa-ի հետ համագործակցությունը լինելու է շարունակական:

Հիշեցնենք, որ #ConverseVisaWeekend ակցիան մեկնարկել էր մայիսին՝ անկանխիկ գործարքների խթանման նպատակով: Դրա շրջանակում Կոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջակել էր մինչեւ օգոստոսի 10-ը կատարել անկանխիկ գնումներ Visa քարտերով եւ ընձեռել դրանց դիմաց պարգեւներ ստանալու հնարավորություն:
Դիտում՝ 12327

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW