Կառավարությունը հաստատել է հարկային համակարգի զարգացման 2007-2009 թթ. եռամյա ծրագիրը

24.05.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 24 մայիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Այսօրվա իր նիստում Հայաստսանի կառավարությունը հաստատել է “ՀՀ հարկային համակարգի զարգացման 2007-2009 թթ. եռամյա ծրագիրը”:

Կառավարության մամլո ծառայությունից ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին, որ ծրագրում արտացոլված են միջոցառումներ, որոնք ուղղված են հարկային համակարգում ինքնագնահատման ամբողջական համակարգի ներդրման միջոցով հարկ վճարող-հարկային մարմին հարաբերակցության որակական բարելավմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների արդիականացմանը, հարկային վարչարարությանը վերաբերող օրենսդրության կատարելագործմանը, հարկեր-ՀՆԱ հարաբերակցության աճի ապահովմանը:

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին հանձնարարվել է 2008 թվականից սկսած յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո մեկամսյա ժամկետում իրականացված միջոցառումների վերաբերյալ ՀՀ կառավարություն ներկայացնել հաշվետվություն` ծրագրում նշված ժամկետներին համապատասխան:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 7127

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW