Fitch-ն այլեւս չի վարկանշի Ամերիաբանկին

24.08.2017 | 17:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#Fitch #Ամերիաբանկ
Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունն Ամերիաբանկի թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը հաստատել է «B+» մակարդակում՝ կայուն կանխատեսմամբ:

Միաժամանակ, Fitch-ը հետ է կանչել բանկի վարկանիշները՝ առեւտրային դրդապատճառներով:

Գործակալությունը նշում է, որ դադարեցնում է Ամերիաբանկի վարկանշումն ու նրա վերաբերյալ վերլուծության տրամադրումը:

«Բանկի գործունեության, կապիտալի եւ իրացվելիության բուֆերները շարունակում են մնալ խելամիտ մակարդակում, ինչին նպաստում է երկրի տնտեսության վերականգնումն ու արժույթի կայունությունը՝ չնայած հաշվեկշռի բարձր կենտրոնացվածությանն ու վարկերի դոլարայնացման ռիսկերին»,- գրում է Fitch-ը:
Դիտում՝ 13984

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW