«Տաշիր Կապիտալ»-ը կկառավարի «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ը
24.08.2017 | 16:50 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://www.v-tagile.ru

Որոշման նպատակն է բարձրացնել ԲԷՑ-ի գործունեության արդյունավետությունը, մասնավորապես՝ ծախսերի օպտիմալացման, ներդրումների, կառավարման եւ տեխնիկական քաղաքականության տեսանկյուններից:
Հավատարմագրային կառավարման պայմաններում կստեղծվեն սպասարկման, վերանորոգման աշխատանքների, ինչպես նաեւ ներդրումների եւ տեխնիկական քաղաքականության իրականացման միասնական կառավարման հայեցակարգեր եւ կանոններ:
««Տաշիր Կապիտալ»-ի կառավարումը հնարավորություն կընձեռի ԲԷՑ-ում ներդրումային եւ զարգացման ծրագրերի իրականացման նպատակով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերուրթյան երաշխավորությամբ ներգրավել հավելյալ փոխառու միջոցներ»,- ասված է հիմնավորման մեջ:
Մասնավորապես, կառավարման ժամանակաշրջանում ներդրումների իրականացման նպատակով ՀԷՑ-ի երաշխավորությամբ կներգրավվեն փոխառու միջոցներ ԲԷՑ-ի բոլոր այն ենթակայանների վերակառուցման համար, որոնք մինչ այդ չեն վերակառուցվել միջազգային ֆինանսական եւ վարկային կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերով:
Փոխառու միջոցներ կներգրավվեն նաեւ բարձր լարման ցանցերի շահագործման, ընդլայնման, զարգացման, անհրաժեշտ էլեկտրաուժային սարքավորումների արտադրությունների կազմակերպման, Հայաստան-Վրաստան նոր օդային գծի, ինչպես նաեւ «Դդմաշեն» եւ «Այրում» ենթակայանների կառուցման համար:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: