Ռոբերտ Քոչարյանը կարեւորել է հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարման հանձնելու գործընթացը հսկողության տակ առնելու անհրաժեշտությունը

24.05.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 24 մայիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են հայկական երկաթուղին կոնցեսիոն կառավարման հանձնելուն առնչվող հարցեր:

ՀՀ նախագահի մամլո գրասենյակից ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնել են, որ մայիսի 23-ին կայացած հանդիպման ժամանակ “Ռոբերտ Քոչարյանը կարեւորել է այդ գործընթացը հսկողության տակ առնելու անհրաժեշտությունը”:

Նախարարը Ռոբերտ Քոչարյանին է ներկայացրել նաեւ Մեղրի-Կապան միջպետական ճանապարհի շինարարության ընթացքը եւ տեղեկացրել, որ այն ամբողջովին պատրաստ կլինի սեպտեմբերին:

ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը հիշեցնում է, որ այս տարվա փետրվարի Անդրանիկ Մանուկյանը հայտնել եր, որ նախարարությունը քննարկում է “Հայկական երկաթուղիներ” ՓԲԸ կոնցեսիոն կառավարման մի քանի հայտեր, որոնք ստացվել են Ռուսաստանը, Ղազախստանը, Ֆրանսիան եւ այլ երկրներ ներկայացնող ընկերություններից:

“Ռուսաստանյան երկաթուղիներ” ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինը 2006 թ. դեկտեմբերին հայտարարել էր, որ “Ռուսաստանի ղեկավարության մակարդակով որոշվում է Հայաստանի երկաթուղին կոնցեսիոն կառավարման փոխանցելու հնարավորությունը”:

“Ռուսաստանի ղեկավարության մակարդակով որոշվում է Հայաստանի երկաթուղին կոնցեսիոն կառավարման փոխանցելու հնարավորությունը: Տարածաշրջանի զարգացման համար մեծ կարեւորություն ունեցող այդ ռազմավարական խնդիրը վերջերս դիտարկվել է երկրի ղեկավարության մակարդակով”,- ասել էր Վլադիմիր Յակունինը:

Վլադիմիր Յանունինը հայկական երկաթուղու կոնսեցիոն կառավարման մասին առաջին անգամ խոսել էր 2006 թ. հոկտեմբերի 12-ին Երեւանում, երբ մասնակցում էր ԱՊՀ, Բալթյան երկրների, Բուլղարիայի եւ Ֆինլանդիայի երկաթուղային տրանսպորտի Խորհրդի նիստին:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 6432
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW