ԵԱԶԲ-ն առաջարկում է նոր վճարային միավոր ներդնել ԵԱՏՄ-ում
24.08.2017 | 10:22 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://enw-fond.ru

Այս մասին Reuters-ի հետ հարցազրույցում ասել է ԵԱԶԲ Ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի ղեկավար Եվգենի Վինոկուրովը:
«Բոլոր Կենտրոնական բանկերն ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ստացել են մեր նկատառումները: Կառուցողական քննարկման հույս ունենք»,- ընդգծել է բանկի ներկայացուցիչը:
Նախագծով առաջարկվում է ստեղծել տարածաշրջանային հաշվարկային միավոր, որը կհեշտացնի արտաքին առեւտրային գործարքների կնքումը: Այն նաեւ կկատարի վերլուծական գործառույթ՝ Կենտրոնական բանկերի կողմից օգտագործվելով որպես մոնիտորինգի հատուկ գործիք:
«Առաջարկվում է հաշվարկել այդ միավորը եւ դրանից ազգային արժույթների փոխարժեքների համապատասխան շեղումները: Դա հնարավորություն կտա տեղեկատվություն ստանալ շուկայի մրցունակության մասին եւ արդեն դրա հիման վրա մշակել միջոցառումներ՝ ուղղված փոխադարձ փոխարժեքների «աղավաղումների» վերացմանը»,- նշել է Եվգենի Վինոկուրովը:
Ենթադրվում է, որ գործընկեր երկրների արժութային զամբյուղի հիման վրա ստեղծված հաշվարկային միավորն օգտագործվելու է միայն անկանխիկ եղանակով` արտաքին առեւտրային գործակալների շրջանում:
«Այժմ քաղաքական իրավիճակն այնպիսին է, որ անհրաժեշտություն կա նվազեցնելու դոլարիզացիայի մակարդակը տնտեսություններում եւ բարձրացնել ազգային արժույթների դերը ինչպես ներքին դրամաշրջանառության մեջ, այնպես էլ ԵԱՏՄ երկրների միջեւ արտաքին առեւտրային հարաբերություններում»,- ընդգծել է Եվգենի Վինոկուրովը:
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: