ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ասել է, որ ընթացիկ տարվա 7 ամիսների ընթացքում Հայաստանում արձանագրվել է 6,2 տոկոս տնտեսական ակտիվության աճ, 12,7 տոկոսի աճ՝ արդյունաբերության, 21,6 տոկոսի՝ արտահանման, 28,5 տոկոսի աճ՝ ներմուծման ոլորտներում: «Ներդրումները բազմաթիվ են, այդ թվում՝ տեքստիլ արդյունաբերության ոլորտում, գյուղատնտեսությունում, տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, զբոսաշրջության բնագավառներում: Մենք հայտարարել ենք, որ ունենք 3,2 միլիարդ դոլարի ներդրումային ծրագրեր, որոնցից 830-340 մլն դոլարի ներդրումները, մեր պատկերացմամբ, պետք է լինեն այս տարի», - ասել է Կարեն Կարապետյանը՝ «Բազե» երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպմանը: Անդրադառնալով «Հայաստանի ներդրողների ակումբի» կողմից ծրագրերի իրականացմանը՝ վարչապետը նշել է, որ վերջինս մասնակցում է «Շնող» հիդրոէլեկտրակայանի կառուցման ծրագրին: Tweet Դիտում՝ 2309