ՎՏԲ-Հայաստան Բանկն անշարժ գույքի գրավադրմամբ վարկ է գործարկել

21.08.2017 | 15:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #վարկ
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր վարկատեսակ՝ անշարժ գույքի գրավադրմամբ:

Ինչպես հայտնել են բանկում, վարկը տրամադրվում է դրամով՝ 1-5 տարի ժամկետով, սկսած 15% տարեկան տոկոսադրույքով եւ մինչեւ 15 մլն դրամ գումարով:

«Վարկ ստանալու համար կարող են դիմել Հայաստանի ռեզիդենտները, որոնց տարիքը հայտի դիտարկման պահին հասել է 23 տարեկանի։ Որպես գրավ ընդունվում է անշարժ գույք հետեւյալ քաղաքներում՝ Երեւան, Գյումրի, Աբովյան, Էջմիածին, Ծաղկաձոր, Դիլիջան, Ջերմուկ, Վանաձոր, Արմավիր, Մասիս»,- ասված է հաղորդագրությունում:

Բանկում տեղեկացրել են, որ անշարժ գույքի արժեքի գնահատումն իրականացվում է ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից, իսկ վարկի գործողության ամբողջ ժամկետի ընթացքում բանկի կողմից իրականացվում է գույքի ապահովագրություն։
Դիտում՝ 14135
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW