Տնտեսական ակտիվությունը հունվար-հուլիսին կազմել է 6,2%
21.08.2017 | 14:17 Գլխավոր էջ / Նորություններ /


Համեմատության համար նշենք, որ հունվար-հունիսին նույն ցուցանիշը կազմել էր 6,1%:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն, 2017թ. հունվար-հուլիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 12,7%-ով, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը կրճատվել 2,1%-ով, իսկ շինարարության ծավալը՝ 8,7%-ով:
Միեւնույն ժամանակ, առեւտրի շրջանառությունն այս ամիսներին ավելացել է 12,2%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 11,8%-ով:
Սպառողական գների ինդեքսը (ՍԳԻ) Հայաստանում հաշվետու ամիսներին աճել է 0,5%-ով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 3,8%-ով: 2017թ. հունվար-հուլիսին գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճ 2,7%-ի չափով:
Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հունվար-հուլիսին ավելացել է 26%-ով: Ընդ որում, արտահանման ծավալն աճել է 21,6%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 28,5%-ով:

Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: