Հայաստանում էքստրեմալ զբոսաշրջությունը նախընտրողների սիրելի վայրը՝ «Յելլ էքսթրիմ Պարկը» օգոստոսի 19-ին տոնել է ծննդյան 2-րդ տարեդարձը: Նախագծի հեղինակ, համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանը լրագրողների հետ ճեպազրույցում, ամփոփելով երկու տարվա աշխատանքը, ասել է, որ այս նախագծով փորձել են ցույց տալ, որ հնարավոր է ստեղծել աշխատանք այն բնակավայրերում, որտեղ կան ենթակառուցվածքային բազմաթիվ խնդիրներ:«Սկսելով զիփլայնից՝ աստիճանաբար ընդլայնել ենք ծառայությունները: Այս ընթացքում շատ փոփոխություններ ենք իրականացրել ներսում. զիփլայնի տարածքում բարելավվել են արահետներ, ավելացվել են առաջին բուժօգնության տուփեր, շուտով նաեւ կշահագործվեն գործող գծերին զուգահեռ ընթացող նոր գծեր: Եվ կարեւորը՝ նախաձեռնեցինք մեգանախագիծ՝ աշխարհի ամենաերկար զիփլայնի կառուցումը»,- ասել է նա: Լուսանկարը՝ Photolure Անդրադառնալով ամենաերկար զիփլայնի կառուցմանը՝ Տիգրան Չիբուխչյանն ասել է, որ նախնական նախատեսված 2680 մետր երկարությունն այժմ կետերի փորձարկման արդյունքում դարձել է 2770 մետր, որն իր հերթին նոր ճարտարապետական խնդիրներ է բերել: «Բայց արդեն ունենք հստակություններ աշխատանքում եւ ճոպանների հետ կապված: Այն ճարտարագիտական աշխատանքները, որոնք տարվել են, պետք է վիզուալ փորձարկվեն, եւ ըստ դրա կառույցները վերջնական տեսք կունենան: Քանի որ այն գտնվում է մեր հիմնական տարածքից 400 մետր հեռավորության վրա, ուստի պետք է լուծենք նաեւ մարդկանց տեղափոխման խնդիրը»,- ասել է նա: Աշխարհի ամենաերկար զիփլայնը նախատեսվում է շահագործման հանձնել 2018 թ-ին:«Յելլ էքսթրիմ Պարկի» ծննդյան միջոցառման գլխավոր հովնավորն էր Կոնվերս Բանկը: Tweet Դիտում՝ 3231