ՎՏԲ-Հայաստան Բանկը տեղեկացնում է, որ մեկնարկում է MasterCard PayPass ոչ կոնտակտային վճարային քարտերի թողարկումը։ «PayPass անհպում վճարումների եզակի տեխնոլոգիան ամենաժամանակակից, արագ, մատչելի եւ հուսալի քարտային վճարումների իրականացման եղանակներից մեկն է ողջ աշխարհում»,- ասված է հաղորդագրությունում:Բանկը թվարկել է MasterCard PayPass ոչ կոնտակտային քարտերի առավելությունները՝- Հարմարավետություն. ոչ կոնտակտային քարտերով վճարումները պարզ են՝ պետք է մոտեցնել քարտը POS-տերմինալին, որը զինված է ոչ կոնտակտային տեխնոլոգիայով, եւ վճարումը կիրականցվի մեկ վարկյանում։ - Արագությունը. վճարումները կատարվում են ակնթարթորեն՝ POS-տերմինալին մեկ հպումով, առանց PIN կոդի մուտքագրման համար ժամանակ կորցնելու (10 000 դրամից ցածր վճարումների դեպքում), առանց ստորագրության եւ այլն: Ստուգելով դրամարկղում գնումների գումարը՝ պետք է դիպչել քարտով POS-տերմինալին, եւ վճարումը կատարված է։- Անվտանգություն. վճարելու համար քարտը պետք չէ փոխանցել գանձապահին, այսինքն՝ քարտապանը լիովին վերահսկում է վճարման գործընթացը՝ այդպիսով պաշտպանելով իր քարտի տվյալները եւ կանխելով հնարավոր խարդախության ռիսկը: -Որակ. ոչ կոնտակտային քարտերն ավելի հազվադեպ են ենթարկվում մեխանիկական ազդեցության, եւ, հետեւաբար՝ ավելի քիչ են մաշվում։MasterCard ոչ կոնտակտային վճարման տերմինալները տեղադրված են ամբողջ աշխարհում։ Յուրաքանչյուր խանութում եւ սպասարկման կետում, որտեղ առկա է PayPass լոգոն (ալիք), հաճախորդները կարող են վճարել MasterCard PayPass ոչ կոնտակտային քարտով՝ հպվելով տերմինալին։ ՎՏԲ-Հայաստան Բանկը տեղեկացնում է, որ այսուհետ բանկի կողմից թողարկվող բոլոր MasterCard քարտերը կթողարկվեն ոչ կոնտակտային տեխնոլոգիայով: Tweet Դիտում՝ 14018