Յունիբանկի «Գարեգին Նժդեհ» մասնաճյուղը տեղափոխվել է «Երեւան մոլ»

15.08.2017 | 17:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յունիբանկ #«Երեւան մոլ»
Յունիբանկի «Գարեգին Նժդեհ» մասնաճյուղը տեղափոխվել է «Երեւան Մոլ» առեւտրի եւ զվարճանքի համալիր, որը գործում է ք.Երեւան, Արշակունյաց պող., 34/3 շենք հասցեում:

Բանկում նշել են, որ նոր գրասենյակն առավել ընդարձակ է եւ կառուցված ժամանակակից չափանիշներով:

Մասնաճյուղն աշխատելու է առանց հանգստյան օրերի եւ երկարացված ռեժիմով` հաճախորդներին սպասարկելով ժամը 10:00-ից մինչեւ 22:00-ը:

«Մանրածախ ուղղության զարգացման ռազմավարության շրջանակում Յունիբանկը հետեւողականորեն բարելավում է սպասարկման որակը եւ մասնաճյուղերի աշխատանքային ռեժիմը սահմանում հաճախորդների սպասումներին համապատասխան: Երկարացված աշխատանքային օրը եւ շաբաթ-կիրակի օրերին եւս սպասարկում իրականացնելը հնարավորություն են տալիս հաճախորդներին այցելել բանկ եւ օգտվել որակյալ բանկային ծառայություններից իրենց համար առավել հարմար ժամերին»,- ասված է հաղորդագրությունում:

«Գարեգին Նժդեհ» մասնաճյուղն աշխատելու է նաեւ «մեկ պատուհանի» սկզբունքով: Ավանդի, վարկի, բանկային քարտի ձեւակերպումը, դրամական փոխանցման իրականացումը կամ կոմունալ վճարումը կարելի է կատարել՝ դիմելով բանկի մեկ աշխատակցի: Բանկում նշել են, որ դրամարկղին կամ սպասարկող այլ մենեջերին լրացուցիչ մոտենալու կարիք այլեւս չի լինի:

«Յունիբանկը հաճախորդներին ընձեռում է նաեւ ինքնասպասարկման հնարավորություն: Մասնաճյուղում գործում է վճարային տերմինալ, որի միջոցով կարելի է կատարել բանկային հաշվի համալրում, վարկի մարում կամ կոմունալ վճարում: Տերմինալի պարզ եւ մատչելի շահագործման շնորհիվ վճարումը կատարվում է հաշված րոպեների ընթացքում»,- նշված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 6750

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW