Քննարկվել է հայ-ղազախական տնտեսական կապերի խորացումը

14.08.2017 | 11:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան #Բակիտժան Սագինտաեւ #Աստանա
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն Աստանայում հանդիպել է Ղազախստանի վարչապետ Բակիտժան Սագինտաեւի հետ:

Ղազախստանի կառավարության ղեկավարը նշել է, որ միջպետական հարաբերությունների ներկայիս մակարդակը, երկու պետությունների միջեւ առկա բարձր քաղաքական երկխոսությունը լավ հիմք են տնտեսական փոխգործակցության խորացման համար:

Բակիտժան Սագինտաեւն ընդգծել է, որ հայ-ղազախական հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը մեծապես կնպաստեն բարձր մակարդակով փոխայցելությունները:

Կարեն Կարապետյանն էլ նշել է, որ հայ-ղազախական առեւտրատնտեսական հարաբերություններում նկատվում են աճի միտումներ, եւ առկա է տնտեսական փոխգործակցության հետագա զարգացման ներուժ: Հայաստանի վարչապետն ընդգծել է, որ երկու երկրներում կան բազմաթիվ հեռանկարային նախագծեր, որոնք կարելի է իրականացնել համատեղ եւ փոխշահավետ պայմանների հիման վրա:
Դիտում՝ 2607
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW