Կոնվերս Բանկն ամփոփել է Converse Transfer-ի հետ համատեղ ակցիան

14.08.2017 | 11:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #Converse Transfer #ակցիա
Կոնվերս Բանկն ամփոփել է արագ դրամական փոխանցումների Converse Transfer համակարգի հետ համատեղ ակցիայի արդյունքները:

«Բանկի միջոցով արտասահմանից Converse Transfer համակարգով փոխանցումներ ստացած հաճախորդների համար անցկացված խաղարկությամբ մեկ հաճախորդ շահել է երկու անձի համար ուղեգիր դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ, մեկ հաճախորդ էլ՝ iPhone7: Եվս 11 հաճախորդ դրամային եւ իրային նվերներ են շահել»,- ասված է հաղորդագրությունում:

Ակցիան մեկնարկել էր մայիսին: Դրա շրջանակում մինչեւ հուլիսի 31-ը բանկում գործող արագ դրամական փոխանցումների բոլոր համակարգերով (Converse Transfer, Unistream, Money Gram, Best) արտերկրից պարբերաբար գումար ստացող հաճախորդները բանկի մասնաճյուղերում դոլարը փոխարկել են կանխիկի առքի փոխարժեքից 1 դրամով, եվրոն՝ 2 դրամով, իսկ ռուբլին՝ 10 լումայով ավելի բարձր փոխարժեքով: Converse Transfer համակարգով արտասահմանից փոխանցումներ ստացած հաճախորդներին էլ մինչեւ 500 հազ. դրամի չափով վարկային սահմանաչափ ստանալու հնարավորություն էր ընձեռվել:
Դիտում՝ 3437

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW