Լիզինգի ծրագրի շրջանակում 82 գյուղտեխնիկա է տրամադրվել

11.08.2017 | 12:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#գյուղտեխնիկա #լիզինգ
Հայաստանի գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակում այսօրվա դրությամբ տրամադրվել է 46 միավոր տրակտոր եւ 36 միավոր այլ գյուղտեխնիկա:

Ինչպես հայտնել են գյուղատնտեսության նախարարությունում, ներկայում ծրագրում ընդգրկված են «ՓՄՁ ներդրումներ» եւ «Քարդ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ներն ու «ԱԳԲԱ Լիզինգ» վարկային կազմակերպությունը:


Նախարարությունում հիշեցրել են, որ ծրագրի շրջանակում տնտեսավարողները կարող են ձեռք բերել տարբեր մակնիշների տրակտորներ, հացահատիկահավաք կոմբայններ, հավաքիչ-մամլիչներ եւ այլ գյուղտեխնիկա:

Գյուղտեխնիկայի ձեռքբերման պայմաններն են՝ 20% կանխավճար, տարեկան 2% լիզինգային տոկոսադրույք, 3-10 տարի մարման ժամկետ՝ կախված տեխնիկայի տեսակից:
Դիտում՝ 5792

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW