1,2 մլրդ դրամ՝ Ջերմուկը «մեգապոլիս» դարձնելուն

03.08.2017 | 14:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ջերմուկ #Կարեն Կարապետյան #Դավիթ Լոքյան
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է 1 190 մլրդ դրամ ($2,5 մլն) հատկացնել Ջերմուկ քաղաքի կառուցապատման խոշորածավալ ծրագրի իրագործմանը:

«Հայտնի է, որ մենք տարածքահյին անհամաչափության վերացման ուղղությամբ հանրապետությունում նախատեսում ենք 8-10 «մեգապոլիսներ» ձեւավորել, որոնք իրենց շրջակայքի գյուղական բնակավայրները, տարածքները պետք է աշխուժացնեն իրենց առավել հզոր լինելու պայմանով»,- ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

Նրա խոսքով՝ 1,2 մլրդ դրամի միջոցներն ուղղվելու են Ջերմուկ համայնքում ենթակառուցվածքների հզորացմանը, ընդհանուր բնակավայրի միջավայրի նորմալ ձեւավորմանը:

«Հաջորդ տարի էլ նախատեսում ենք իրականացնել բիզնեսի եւ պետության մասնակցությամբ մի շարք ենթակառուցվածքների ստեղծում, որոնք Ջերմուկը կդարձնեն խիստ արդյունավետ կենտրոն՝ բարձրացնելով նրա գրավչությունը տուրիզմի եւ առողջապահության տեսանկյունից»,- ընդգծել է նա:

Վարչապետը հռետորական հարցումով դիմել է նախարարին. «Բոլորս հասկացե՞լ ենք, որ Ջերմուկն արդեն մեգապոլիս է»։

Դավիթ Լոքյանն էլ արձագանքել է՝ «Բայց չակերտները չմոռանանք»։
Դիտում՝ 4368

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW