«Մեղրի ազատ տնտեսական գոտի» ընկերություն կհիմնվի

03.08.2017 | 13:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Մեղրի ԱՏԳ» #կառավարության նիստ

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է «Մեղրի ազատ տնտեսական գոտի» փակ բաժնետիրական ընկերություն հիմնադրել:

Ընկերության ստեղծման նպատակն է ապահովել Սյունիքի մարզի Մեղրի համայնքի տարածքում ազատ տնտեսական գոտու ստեղծման, կազմակերպման եւ զարգացման աշխատանքները:

Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու ստեղծմամբ ակնկալվում է մարզի տնտեսական աճի տեմպերի արագացում, բնակչության եկամուտների աճ եւ աղքատության կրճատում, բնակչության զբաղվածության աճ եւ գործազրկության մակարդակի նվազում, մարզի տնտեսության ճյուղերի համաչափ զարգացում (դիվերսիֆիկացիա) եւ այլն:

«2017-ին սկիզբ է դրվել Սյունիքի մարզում Իրանի հետ հարակից տարածքում ազատ տնտեսական գոտու ստեղծման աշխատանքներին։ Ազատ տնտեսական գոտին կլուծի ոչ միայն մարզի սոցիալ-տնտեսական խնդիրները, այլեւ կնպաստի Հայաստան արտասահմանյան կապիտալի ներհոսքին, տարածքային զարգացման, Իրանի հետ տնտեսական կապերի ամրապնդման, ԵԱՏՄ անդամակցության, ԵՄ հետ առկա հարաբերությունների եւ տարվող բանակցությունների ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը»,- ասված է հիմնավորման մեջ:

Ազատ տնտեսական գոտու կառուցումը ենթադրում է փուլային բնույթ։ Առաջին փուլում նախատեսված է կառուցապատել Մեղրիի մաքսային կետին հարակից տարածքը՝ ապահովելով հիմնական արտադրական եւ պահեստային տարածքները, ինչը հնարավորություն կտա անխոչընդոտ մուտք գործել դեպի իրանական շուկա։

Դիտում՝ 7712

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW