ՎՏԲ-Հայաստան Բանկն ու Unistream-ն անվճար փոխանցումներ կիրականացնեն

01.08.2017 | 13:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #Unistream
ՎՏԲ-Հայաստան Բանկը Unistream համակարգի հետ համատեղ գործարկել է անվճար դրամային փոխանցումների ծառայություն բոլոր ուղղություններով:

Ինչպես հայտնել են բանկում, այսօրվանից սկսած՝ հաճախորդները բանկի 65 մասնաճյուղերից Unistream համակարգով կարող են ուղարկել դրամով անվճար փոխանցումներ:

Փոխանցումներն արտասահմանում վճարվելու են այն արտարժույթով, որը նախապես ընտրված է ուղարկող հաճախորդի կողմից:

«Unistream փոխանցումները կատարվում են անվճար նաեւ այն դեպքում, եթե փոխանցումն իրականացվում է արտերկրից դեպի Հայաստան, եւ ուղարկողը, որպես փոխանցման վճարման արժույթ, նշում է դրամը»,- տեղեկացրել են բանկում:

Unistream-ի աշխարհագրությունն ընդգրկում է 100 երկիր, իսկ փոխանցման կետերի թիվը գերազանցում է 300 հազ-ը։

«Հաճախորդները կարող են ուղարկել եւ ստանալ Unistream անվճար դրամական փոխանցումներ ոչ միայն բանկի մասնաճյուղերում, այլեւ VTB Transfer անվճար ծառայության միջոցով, որը թույլ է տալիս ստանալ փոխանցված գումարը՝ առանց բանկ այցելելու: Բավական է զանգահարել 87-87 հեռախոսահամարով, նշել տվյալները, եւ հաշված րոպեների ընթացքում ուղարկված դրամական փոխանցումը կհաշվեգրվի ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդի քարտային հաշվին»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 11807

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW