S&P Global Ratings գործակալությունն Ադրբեջանի բանկային համակարգը համարում է «թույլ եւ խոցելի դժվար տնտեսական պայմանների նկատմամբ»:«Ադրբեջանի կառավարության առաջարկած՝ Միջազգային բանկի արտաքին պարտավորությունների վերանայման ծրագիրն օտարերկրյա վարկատուների կողմից հաստատվել է հուլիսի 18-ին: Մեր հաշվարկներով՝ այն կհանգեցնի Ադրբեջանի պետական պարտքի ավելացմանը ՀՆԱ-ի մոտ 9%-ի չափով»,- նշված է S&P Global Ratings-ի հաղորդագրության մեջ, որը մեջբերում է Ինտերֆաքս-Ադրբեջանը: «Մենք չենք ակնկալում, որ Միջազգային բանկի հետ կապված իրավիճակը զգալի հետեւանքներ կթողնի Ադրբեջանի մյուս բանկերի վրա: Այնուամենայնիվ, մենք կարծում ենք, որ ներքին բանկային համակարգը մնում է թույլ եւ խոցելի դժվար տնտեսական պայմանների նկատմամբ: Ադրբեջանի Կենտրոնական բանկի տվյալներով՝ չաշխատող վարկերի ծավալը 2017թ. մայիսին կազմում է 12%, սակայն մեր կարծիքով, իրականում չաշխատող ակտիվների մակարդակն ավելի բարձր է»,- ասված է հաղորդագրությունում:S&P-ի վերլուծաբաններն Ադրբեջանի իշխանությունների վարած դրամավարկային քաղաքականությունն անվանել են «քիչ արդյունավետ»:«Ընդ որում, մենք համարում ենք, որ մանաթի փոխարժեքի ճկունությունն օգնեց նվազեցնել ազգային արժույթի վրա ճնշումն ու արժութային ռեզերվների կրճատումը: Միաժամանակ, ընդգծում ենք Կենտրոնական բանկի՝ իրավիճակի վրա ազդելու հնարավորությունները»,- նշված է հաղորդագրության մեջ:S&P-ն շեշտել է նաեւ դոլարայնացման բարձր ցուցանիշը (ավելի քան 60%), ինչը լրջորեն սահմանափակում է Ադրբեջանի կենտրոնական բանկի հնարավորությունները՝ ազդելու փողի ներքին շուկայի վրա: Tweet Դիտում՝ 8512