Հայբիզնեսբանկն ամփոփել է 2016թ. դեկտեմբերի 12-ից մինչեւ 2017թ. մարտի 12-ն անցկացված Ամանորյա տոների եւ բանկի 25-ամյակի կապակցությամբ Միջազգային արագ դրամական փոխանցումների գծով անցկացված ակցիան:Ինչպես հայտնել են բանկում, ակցիայի գլխավոր երկու մրցանակները՝ «ABB-25 տարի հավատարիմ հաճախորդ» 24-գրամանոց ոսկյա հուշամեդալները հանձնվել են առավելագույն քանակությամբ գործարք իրականացրած երկու հաճախորդի՝ «Նոր-Հաճըն» մասնաճյուղի հաճախորդ Սաշիկ Միրաքյանին եւ «Ագարակ» մասնաճյուղի հաճախորդ Լիանա Դավթյանին:«Ակցիայի շրջանակում փոխանցման գործարք իրականացրած բոլոր հաճախորդները բանկից հեռացել են մրցանակներով՝ ստանալով բանկի կողմից մատուցվող մի շարք ծառայություններից արտոնյալ պայմաններով օգտվելու հնարավորություն, այդ թվում՝ անհատական պահատեղեր, ավանդներ, ոսկու գրավով վարկ, պլաստիկ քարտեր»,- ասված է հաղորդագրությունում:Ակցիայի շրջանակում 60 հաճախորդ 25 հազ. դրամի չափով ավանդ է շահել, որոնց անունով ձեւակերպվել են ավանդներ՝ ընդհանուր 1,5 մլն դրամ ֆոնդով, իսկ մի շարք հաճախորդներ ստացել են Master Card եւ VISA նվեր քարտեր:Հայբիզնեսբանկը հուշամեդալների հետ միասին շնորհակալագրեր է հանձնել հաղթողներին:«Հայբիզնեսբանկի ղեկավարությունը, առաջնորդվելով կորպորատիվ արժեքներով, շարունակում է իր գործունեությունը՝ նորանոր անակնկալներ մատուցելով իր հավատարիմ հաճախորդներին»,- նշված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 3953