ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի հաճախորդների համար վարկավորման նոր ծրագիր է գործարկել, հաղորդել են բանկում: Այսուհետ բանկի հաճախորդ հանդիսացող՝ փոքր բիզնեսի ներկայացուցիչ իրավաբանական անձիք եւ անհատ ձեռնարկատերերը հնարավորություն կունենան ստանալու անգրավ վարկեր՝ առանց հաճախորդի գործունեության ֆինանսական մանրակրկիտ վերլուծության, մինչեւ 7 մլն դրամ գումարով եւ սկսած 13,9% տոկոսադրույքից։ Վարկ տրամադրելու որոշումը կայացվում է 8-10 ժամվա ընթացքում՝ հեշտացված ընթացակարգով: Մասնավորապես, մինչեւ 1 մլն դրամ վարկերը տրամադրվում են բանկի պահանջներին համապատասխանող միայն 1 երաշխավորի առկայությամբ, իսկ 1 մլն դրամը գերազանցող վարկերը՝ 2 երաշխավորների առկայությամբ: Վարկերը տրամադրվում են ինչպես բիզնես խնդիրների լուծման (շրջանառվող եւ հիմնական միջոցների համալրման), այնպես էլ այլ բանկերում եւ վարկային կազմակերպություններում առկա վարկային պարտավորությունների մարման նպատակով: Tweet Դիտում՝ 10756