ՊԵԿ. Անբարեխիղճ հարկատուները պետք է վճարեն 1-ին կիսամյակի պարտքերը
27.07.2017 | 16:33 Գլխավոր էջ / Նորություններ /


Ինչպես հայտնել են ՊԵԿ մամուլի ծառայությունում, նախորդ ամիսներին ստվերի գնահատմանն ուղղված անհատական վերլուծությունների արդյունքում առանձնացվել են ռիսկային հարկ վճարողները, որոնք առաջիկայում լինելու են ՊԵԿ-ի դիտակետում:
100 մլն դրամ եւ ավելի շրջանառություն ունեցող ռիսկային տնտեսվարողներին կոմիտեն հորդորում է վճարել հունվարի 1-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում չվճարված հարկերը:
«Առաջարկելու ենք, որպեսզի հարկ վճարողները կամավոր ներկայացնեն ճշտված հաշվարկներ եւ վճարեն նախորդ 6 ամսվա ընթացքում չվճարված հարկերը: Հակառակ դեպքում, օրենսդրությամբ նախատեսված կարգով, կազմելու ենք համապատասխան հաշվարկներ՝ ներառելով նաեւ հարկերից խուսափելու համար նախատեսված տույժ-տուգանքները եւ ուղարկելու ենք իրավական գնահատական տալու, իսկ հիմքերի առկայության դեպքում՝ նաեւ քրեական գործեր հարուցելու»,- ասել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը:
Կարեն Բրուտյանի խոսքով՝ մինչեւ 100 մլն դրամ շրջանառություն ունեցող ռիսկային հարկ վճարողների նկատմամբ ՊԵԿ-ի գործիքակազմն այլ է. այս դեպքում կոմիտեն հետեւելու է շուկաների օրինաչափություններին՝ հարկային իմաստով:
«Օրինաչափություններից շեղվողներին առաջարկելու ենք նվազեցնել հարկային ռիսկերը, առաջարկներին չհետեւելու դեպքում՝ հսկողական գործիքների միջոցով ստիպելու ենք: Մեր գործողությունների հիմնական ուղերձն այն է, որ բոլորը պետք է վճարեն բոլոր հարկերը»,- ասել է կոմիտեի փոխնախագահը:
ՊԵԿ-ում ընդգծել են, որ բարեխիղճ տնտեսվարողները մտահոգվելու առիթ չեն ունենալու, իսկ առաջիկա ամիսներին աշխատանքներ են տարվելու «օրենսդրական սողանցքների բացառման ուղղությամբ»:
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: