«Թել-Սել» ընկերությունը «Հաջողակ վճարող» ակցիայի շրջանակում օգոստոսի 4-ին` ժամը 18:30-ին, հրավիրում է «Թումո»-ի այգի՝ միասին նշելու իր 10-ամյակը: «Ընկերությունը պատրաստել է բազում անակնկալներ: Միջոցառման բարձր տրամադրությունն ապահովելու են հիանալի երաժիշտներ: Տոնախմբությանը միանալու են Արամ MP3-ը՝ յուրահատուկ համերգով, DJ PILLZ-ը եւ Կարինե Առուստամյան & The Band-ը: Մուտքն ազատ է»,- ասված է հաղորդագրությունում:Միջոցառման շրջանակում խաղարկվելու է առաջին Renault Logan ավտոմեքենան, որը շահողն ընտրվելու է վիճակահանությամբ՝ պատահականության սկզբունքով: Վիճակահանությունը նաեւ ուղիղ հեռարձակվելու է Telcell-ի պաշտոնական կայքում, ֆեյսբուքյան էջում եւ Youtube-ում: Tweet Դիտում՝ 5561